Բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդ և վիրավոր պաղեստինցիները չեն կարողացել լքել Գազայի հատվածը բուժման համար այս տարվա մարտից ի վեր, երբ խախտվել էր անկլավում հունվարից գործող հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին TASS-ի թղթակցին հայտնել է Եգիպտոսի Հյուսիսային Սինայի նահանգապետ Խալեդ Մուգավին։
«Մենք չենք կարողացել Գազայից տարհանել բուժման կարիք ունեցող որևէ մեկին հրադադարի խախտման պահից ի վեր», – հայտարարել է նա։
TASS-ի հարցին անկլավից վիրավորների տարհանման հնարավոր վերսկսման մասին մոտ ապագայում, նահանգապետը բացասական պատասխան է տվել։