Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է մրցավարի կողմից «Մալյորկայի» դեմ խաղում (2:1) Արդա Գյուլերի չեղարկված գոլի դրվագը։
«Սերուցքայինների» թուրք կիսապաշտպանը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն 55-րդ րոպեին նրա գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։ Մրցավարները որոշեցին, որ գնդակը դիպել է 20-ամյա ֆուտբոլիստի ձեռքին։
«Ինչո”ւ Գյուլերի գոլը չեղարկվեց։ Դա մրցավարի որոշումն է։ Ես այլ կարծիք ունեմ այդ մասին, բայց դա նրա կայացրած որոշումն է։ Թող այդպես լինի»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Ալոնսոն։
Նշենք, որ Գյուլերի դրվագից բացի, երկու անգամ նույնպես չեղարկվեցին թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլերը՝ խաղից դուրս վիճակի պատճառով։