Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի մոլորված անդամներին


Օգոստոսի 30-ին՝ ժամը 19:44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռից դեպի Զորավան գյուղի ճանապարհին արշավախումբի անդամները չեն կարողանում լեռն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարներն արշավախմբի անդամներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Զորավան գյուղ, որտեղ վերջիններիս հարազատները դիմավորել են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

112 դիտում

Leave a Comment