Ծանրամարտիկներ Դավիթ Հովհաննիսյանը և Ռաֆիկ Հարությունյանը ոսկե, արծաթե մեդալներ են նվաճել

Բաժանորդագրվել

Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Ռաֆիկ Հարությունյանը` 352 կգ:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik.Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

«Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակի անվան միջազգային մրցաշարում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Ռաֆիկ Հարությունյանը` արծաթե մեդալակիր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Հարությունյանը` 352 կգ:

Leave a Comment