Ֆուտզալի ՉԼ․ Երևանն ավարտեց պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլում

Հայաստանի ֆուտզալի գործող չեմպիոն «Երևանը» ավարտեց իր մրցելույթները Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կաացած Չեմպիոնների լիգայի նախնական փուլում։

Առաջին խաղում «Երևանը» պարտվեց «Մուրատային» 1:3 հաշվով։ Երկրորդ տուրում 3:2 հաշվով հաղթանակ գրանցվեց «Էնկամպի» նկատմամբ, իսկ վերջին տուրում զիջեց «Ֆորցային» 5:0 հաշվով։

Արդյունքում հայկական թիմը A խմբում երեք միավոր վաստակեց ու զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` դուրս չգալով հաջորդ փուլ։

Leave a Comment