Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները

https://arm.sputniknews.ru/20250831/belarusum-meknarkel-en-hapk-zvoravarzhutjunnery-92951655.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В Белоруссии дан старт трем учениям ОДКБ – “Взаимодействие-2025”, “Поиск-2025” и “Эшелон-2025”

Sputnik Արմենիա

В Белоруссии дан старт трем учениям ОДКБ – “Взаимодействие-2025”, “Поиск-2025” и “Эшелон-2025”

2025-08-31T13:53+0400

true

PT1M04S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1f/92949417_280:0:1411:848_1920x0_80_0_0_c462104c9d99f269d5bb46b8d4b2ed57.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելառուս, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ, видео, տեսանյութեր

բելառուս, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ, видео, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Բելառուսում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2000 զինծառայող և 450 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա:

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ երեք զորավարժությունները՝ «Փոխգործակցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2025» զորավարժության, «Որոնում-2025» և «Էշելոն-2025» հատուկ զորավարժությունների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Վիտեբսկ քաղաքի Հաղթանակի հրապարակում և «Վիտեբսկն ազատագրողներին՝ խորհրդային զինվորներին, պարտիզաններին և ընդհատակյա զինվորներին» հուշահամալիրում:

Բացման արարողությանը մասնակցել են Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2000 զինծառայող և 450 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 9 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 70 ԱԹՍ։

Գործի են դրվել ՀԱՊԿ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորքերի (Հավաքական ուժերի) զորախմբերը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Նա նշել էր նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ ավելի ու ավելի է դժվարանում, գրեթե անհնար է դառնում։ Նրա խոսքով՝ «անդառնալիության կետն» անցել է։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդգծել էր, որ արևմտամետները Հայաստանի իշխանություններին դրդել են սառեցնել ՀԱՊԿ-ին մասնակցությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ն իբր «Հայաստանին փորձանքի պահին լքել է», չեն համապատասխանում իրականությանը:

ՀԱՊԿ անդամ երկրները ՄԱԿ ԳԱ օրակարգի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում

Leave a Comment