Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը Չինաստանում կարճ զրույցներ են ունեցել, որին մասնակցել են տիկնայք ևս. լուսանկարներ


Ինչպես հայտնի է՝ աշխատանքային այցով Չինաստանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը:

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Չինաստան են մեկնել աշխարհի մի շարք տերությունների ղեկավարներ ու առաջնորդներ. ըստ ընդունված ձևաչափի՝ շատերն են երկկողմ զրույցներ ու կարճ հանդիպումներ ունենում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպում-քննարկում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սպասվում են մի շարք այլ հանդիպումներ ևս:

Միջազգային լրատվամիջոցներում հրապարակված կադրերի և տեղեկատվության համաձայն՝ կարճ զրույցներ են ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, զրույցին մասնակցել են նրանց տիկնայք ևս:

photo_2025-08-31_17-25-35.jpg (182 KB)photo_2025-08-31_17-28-06.jpg (43 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

747 դիտում

Leave a Comment