Հայաստանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ որոշումը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կայացված որոշմանը, նաև քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

«Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը և այդ համատեքստում ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Այս կապակցությամբ Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իշաք Դարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին», – ասվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ՇՀԿ, փոխգործակցության հարցերի շուրջ։

Leave a Comment