Պուտինի և Փաշինյանի զրույցը լավ էր և երկարատև. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ավարտվել է:

«Պուտինի և Փաշինյանի զրույցը լավ էր և երկարատև, այն ավարտվեց։ Նրանք դեմ առ դեմ զրուցել են», — ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ առաջիկա միջոցառումներին հնարավոր են նաև Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Leave a Comment