Չինաստանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնել են Կրեմլից:

Հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից հրավիրված հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ավարտից հետո։

Ռուսաստանի նախագահը հանդիպման ժամանակ ասել է, որ ուրախ է Հայաստանի վարչապետի հետ զրուցելու հնարավորության համար, քանի որ կուտակվել են քննարկման բազմաթիվ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային։

«Շատ ուրախ եմ տեսնել ձեզ և հնարավորություն ունենալ խոսելու այսօրվա և վաղվա միջոցառումների շրջանակներում։ Մենք վաղուց չենք հանդիպել, կուտակվել են բազմաթիվ հարցեր՝ տարբեր տեսակի՝ երկկողմ, տարածաշրջանային, միջազգային։ Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը, ինչպես սովորաբար լինում է, երբ մենք հանդիպում ենք, օգտակար և իմաստալից կլինի», – հանդիպման սկզբում ասել է Պուտինը։

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ ուրախ է երկու երկրների միջև առկա գործընկերությունից և երկխոսությունից։

«Միշտ հաճելի է տեսնել Ձեզ, զրուցել, շփվել։ Իհարկե, մենք միշտ շատ հագեցած օրակարգ ունենք: Վստահ եմ՝ այսօրվա օրակարգն էլ այդպիսին է, դա ակնհայտ է: Ես շատ ուրախ եմ մեր միջև ձևավորված գործընկերությունից և երկխոսությունից, նկատի ունեմ մեր անձնական երկխոսությունը և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսությունը։

Վալադիմիր Պուտինը նշել է, որ կողմերը մշտական կապի մեջ:

«Կառավարության անդամները զեկուցում են ինձ: Նրանք հաճախ են այցելում Հայաստան, իսկ ձեր կառավարության անդամները գալիս են Ռուսաստան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment