Պեսկով. Պուտինի և Փաշինյանի զրույցը եղել է լավ և երկար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև զրույցը եղել է լավ և երկար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա շատ լավ զրույց էր, երկար։ Նրանք զրուցեցին դեմ առ դեմ», – ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ երկար զրուցել է Չինաստանի նախագահի, ինչպես նաև Ղազախստանի նախագահի հետ:

Ավելի վաղ  SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։

Leave a Comment