Փաստաթղթում կարևոր դեր է հատկացված տնտեսության, առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներին․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չինաստանի Թիենծին քաղաքում հայտարարվեց Հայաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության մասին։

Փաստաթղթում կարևոր դեր է հատկացված տնտեսության, առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես ներդրումների և առևտրի խոչընդոտների վերացմանն ու գյուղատնտեսության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում գործակցությանը։

Leave a Comment