Ինչպես հայտնել ենք՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 10:44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում խոտածածկույթ է այրվում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ արդեն բաց կրակ չկա, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ կանխելու համար կրակի տարածումը դեպի կից ամառանոցներ և տներ, կրակը մեկուսացվել է:
Հիշեցնենք՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությաններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
138 դիտում