ԱՊԼ. «Լիվերպուլը» հաղթանակ է տարել «Արսենալի» նկատմամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) երրորդ տուրում «Լիվերպուլը» հաղթել է Լոնդոնի «Արսենալին»։

Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1:0 հաշվով։ Խաղի միակ գոլը խփել է Դոմինիկ Սոբոսլայը 83-րդ րոպեին։

Ազգային առաջնության մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլը» զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 9 հնարավորից վաստակելով 9 միավոր։  «Արսենալը» 6 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Արսենալը» սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ, իսկ «Լիվերպուլը» սեպտեմբերի 14-ին կխաղա «Բերնլիի» հետ:

Leave a Comment