
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Յոթ տարվա դադարից հետո Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջին անգամ այցելեց Չինաստան։
Համատեղ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է․ «Աշխարհը շարժվում է դեպի վերափոխում… Վիշապն ու Փիղը պետք է միասնություն կազմեն»։
Ալյասկայից հետո Ռուսաստանի նախագահ Պուտինը ևս մեկնում է Պեկին՝ ամբողջացնելով այն փաստը, որ Ռուսաստանի միջազգային մեկուսացումը հաղթահարված է։
Թրամփի նախաձեռնած առևտրային պատերազմն ստիպեց Հնդկաստանին՝ մերձենալ Պեկինին։
ՇՀԿ գագաթնաժողովը վերածվեց հարթակի, որտեղ Վիշապը, Փիղը և Արջը հանդես եկան միասին՝ ազդարարելով, որ ԱՄՆ-ի բացարձակ դոմինացիայի փուլն ավարտվում է։
Աշխարհը մտնում է բազմաբևեռության նոր դարաշրջան»։
Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց