
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն շունչը, որ մարդուն կյանք է տվել և այդ կյանքում գեղեցիկին ձգտելու ու այդկերպ՝ հենց կյանքը գեղեցկացնելու կամք, ինքը կազմված է գիտելիքից և ինքն էլ հենց կատարյալ գիտելիքն է՝ ծավալված ներդաշնակության մեջ։
Մարդկանց, ովքեր իմ մեջ սեր են ներշնչել գիտելիքի նկատմամբ, և մարդկանց, ում ես երբևէ համարձակվել եմ այդ նույն սերը ներշնչել, շնորհակալ եմ ծանր և պատասխանատու առաքելությունը փոխանցելու և ստանձնելու համար։
Այդկերպ մենք բոլորս ենք ծառայում կյանքին ու դրա գեղեցկությանը։
Միևնույն ժամանակ այդ կարևոր առաքելության մեջ կա մի առանցք, որից շեղվելը հեռացնում է մարդուն մարդկությունից, իր ազգից, իր պետությունից, իր ընտանիքից և հենց իրենից։
Այդ առանցքը գիտելիքով, այլ կերպ ասած՝ սկզբնական շնչով հարստացած պայքարի կամքն է՝
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՔԻՆԻ ԱՆՀԱՏԻ ԿԵՆՍԱՁԵՎՈՎ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ, ԱԶԳԻ ՈՒ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ։
Հ.Գ. Շնորհավոր Գիտելիքի օրը»։