Լրացվում է
Այսօր Թիենծինում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները պետք է արագ գործարկեն Շանհայի համագործակցության կազմակերպության անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին հակազդելու կենտրոնը, այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը` ընդգծելով, որ կարևոր է դաշինքային առճակատմանը և ահաբեկմանը հակազդելու անհրաժեշտությունը։
«Մենք պետք է պաշտպանենք արդարությունն ու անաչառությունը, խթանենք Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության ճիշտ տեսակետը, դիմադրենք Սառը պատերազմի մտածելակերպին, դաշինքային առճակատմանը և ահաբեկմանը և պաշտպանենք միջազգային հարաբերությունների համակարգը՝ Միավորված Ազգերի կազմակերպության կենտրոնական դերով», – ասել է Սի Ծինփինը։