Միացյալ Նահանգները կարող է դառնալ երրորդ աշխարհի երկիր, եթե մաքսատուրքերը վերացվեն, կիրակի օրը Truth Social սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսությունում կներդրվի ավելի քան 15 տրիլիոն դոլար, հիմնականում՝ մաքսատուրքերի միջոցով։
Եթե մաքսատուրքերը չեղարկվեն դատարանի որոշմամբ, «այս ներդրումների գրեթե բոլոր և շատ ավելին անմիջապես կչեղարկվեն։ Շատ առումներով մենք կդառնանք երրորդ աշխարհի երկիր», – ասել է նախագահը:
Մեկ այլ հրապարակման մեջ նա նաև ընդգծել է, որ երկրում գները, այդ թվում՝ էներգակիրների գները, նվազում են, և «գործնականում գնաճ չկա»։