Լուկաշենկոն առաջարկել է համակարգել ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի ջանքերը լոգիստիկայի զարգացման գործում

https://arm.sputniknews.ru/20250901/lukashenkvon-arajarkel-e-hamakargel-shhk-i-ev-eatm-i-janqery-lvogistikaji-zargacman-gvortsum-92979258.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90699965_218:0:1966:1311_1920x0_80_0_0_a9a5e5f627b37f2549a7c94872e863a3.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, շհկ, տրանսպորտ, տրանսպորտային միջանցք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, շհկ, տրանսպորտ, տրանսպորտային միջանցք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Լուկաշենկոն նշել է, որ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը, կնվազեցնի գործարքային ծախսերը բիզնեսի համար:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման գործում ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների ջանքերի համակարգման կարևորությունը: Այս մասին նա հայտարարել է Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ աշխարհաքաղաքական ցնցումները կոտրում են միջազգային լոգիստիկ շղթաները։

«Ըստ այդմ, Բելառուսը ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների համար կարևոր է համարում համակարգել տրանսպորտային միջանցքների լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ջանքերը՝ տրանսպորտի ոլորտում կիրառելով թվային տեխնոլոգիաներ և ինտելեկտուալ համակարգեր», – ասել է նա:

Լուկաշենկոն ընդգծել է, որ դա կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը, կնվազեցնի գործարքային ծախսերը բիզնեսի համար, կընդլայնի Կենտրոնական Ասիայի երկրների հասանելիությունը Եվրոպայի և Չինաստանի շուկաներին, ինչպես նաև կբարձրացնի մատակարարման լոգիստիկ շղթաների կայունության և անվտանգության մակարդակը արտաքին ճնշման պայմաններում:

Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին. Պուտին

Խոսելով առևտրային ընթացակարգերի պարզեցման մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է այդ ուղղությամբ երկխոսության ակտիվացումը: Նրա խոսքով՝ դա կնպաստի արգելքների նվազեցմանը, ապրանքաշրջանառության և միջսահմանային ներդրումների աճին:

«Արդեն այսօր ՇՀԿ երկրների միջև առևտրի ծավալը գերազանցել է 2 տրլն դոլարը, և նման թվերը առավելագույնը չեն։ Ազգային արժույթներով հաշվարկներ, համատեղ հիմնադրամների ստեղծում, ներդրումներ թվային տնտեսությունում և կանաչ տեխնոլոգիաներում՝ այս ամենը կլինի մեր ուշադրության կենտրոնում», – հայտարարել Է Բելառուսի նախագահը։

Նա անդրադարձել է նաև Եվրասիայում անբաժանելի անվտանգության մեխանիզմների հաստատման հարցին։ Այս կապակցությամբ Նա հիշեցրել է, որ Մինսկն առաջարկել է մշակել 21-րդ դարի բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիան և հենց ՇՀԿ-ն է տեսնում որպես այդ նախաձեռնության քննարկման հիմնական հարթակներից մեկը:

Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՇՀԿ գագաթնաժողովից առաջ Չինաստանում Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. տեսանյութ

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:

Leave a Comment