Հայաստանն ու Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ. ԱԳՆ

ՀՀ-ի և Պակիստանի ԱԳ նախարարները Թիենծինում ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ կոմյունիկե

Հայաստանն ու Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ. ԱԳՆ


ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանն ու Պակիստանը հաստատում են դիվանագիտական ​​հարաբերություններ։


Կիրակի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։


Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի մամուլի ծառայությունը, երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։


Բացի այդ, Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։

Leave a Comment