📷 Պորտուգալիայի ֆեդերացիան վերհիշել է Հայաստանի դեմ վերջին հանդիպումը — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս առիթով վերհիշել է Հայաստանի և Պորտուգալիայի միջև կայացած վերջին հանդիպումը, որտեղ Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ էր ձևակերպել։

«Վերջին անգամ Հայաստանում նա աչքի ընկավ իր խաղով»,- նշել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Leave a Comment