ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը


Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:


 


Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին:


 


Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։


 

Դիտումների քանակ13

Leave a Comment