Պուտինը և Էրդողանը հանդիպում են անցկացնում Չինաստանում. ի՞նչ կա օրակարգում

https://arm.sputniknews.ru/20250901/putiny-ev-erdvoghany-handipum-en-anckacnum-chinastanum-inch-ka-orakargum-92987603.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92985643_166:0:1606:1080_1920x0_80_0_0_865c7b85400017b88561a0b32274f8f8.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео

տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի և Թուրքիայի ուշադրության կենտրոնում են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական հարցը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցություններ են անցկացնում Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում. Ռեջեփ Էրդողանը ժամանել է Թիենծինում Վլադիմիր Պուտինի նստավայր։

Հանդիպումը բացելիս ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան Անկարային դիտարկում է որպես հուսալի, ժամանակով փորձված գործընկեր։

Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաները` ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ​​և Անդրկովկասը։ Նա ասել է, որ ռուս-թուրքական փոխգործակցությունն այս բոլոր ուղղություններով լավ կարգավորված է և վստահելի բնույթ ունի։

Ռուսաստանը նաև կարծում է, որ Թուրքիայի հատուկ դերը ուկրաինական կարգավորման գործում պահանջված կլինի նաև ապագայում։ Այս համատեքստում Պուտինը երախտագիտություն է հայտնել Թուրքիային ճգնաժամի կարգավորման ջանքերում ունեցած նշանակալի ներդրման համար։

Պուտինը հիշեցնել է, որ մայիսից Ստամբուլում բանակցությունների երեք փուլ է անցկացվել, որոնք թույլ են տվել առաջ շարժվել հումանիտար ոլորտի մի շարք գործնական հարցերի լուծման գործում։

Համագործակցության մեկ այլ կարևոր ոլորտ է զբոսաշրջությունը։ 2024 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկները կրկին առաջին տեղն են զբաղեցրել Թուրքիայում հանգստացող օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում՝ երկիր է այցելել ավելի քան 6,7 մլն զբոսաշրջիկ` նոր պատմական ռեկորդ սահմանելով։

Թուրքիայի նախագահն իր հերթին նշել է, որ առաջարկն ուժի մեջ է. սպասում է Պուտինին իր երկրում։

Նշենք, որ Էրդողանը ՌԴ ղեկավարին վերջին մեկ տարվա ընթացքում երեք անգամ առաջարկել է Թուրքիա այցելել՝ 2024 թվականի հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, 2024 թվականի հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում և 2025 թվականի փետրվարին, երբ ընդունում էր Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին։

Leave a Comment