ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է խաղաղության օրակարգը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է խաղաղության օրակարգը, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը կարևորել են կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։

«Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին»,- ասված է հրապարակման մեջ:

Կառավարությունից հավելել են, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Օգոստոսի 11-ին Փաշինյանն Էրդողանին ներկայացրել է ամերիկյան բանակցությունների արդյունքները։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

Փաշինյանը Չինաստանում բանակցություններ է վարել Պուտինի հետ

Leave a Comment