ՔՊ-ն այսօր փակ նիստ կանի ԱԺ-ում․ Արսեն Թորոսյանին փոխարինող են փնտրում



Քաղաքական












Euromedia24-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, փակ նիստ է անելու։

Օրակարգում  հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ նոր նստաշրջանի օրակարգային հարցերն են լինելու, ՔՊ-ականները պետք է «ցուցում ստանան», թե որ նախագծին ինչպես են քվերակելու։

Արսեն Թորոսյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Այսօր ֆրակցիայի փակ նիստում իշխանականները պետք է որոշեն նաև հանձնաժողովի նախագահի հարցը։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանին փոխարինողի մի քանի թեկնածուներ են քննարկում։

Թեկնածուներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն է, որը Լուսինե Բադալյանի «հրաժարականից» հետո զբաղեցնում է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։

Մյուս թեկնածուն  ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն է, որն այս պահին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում է։

ՔՊ-ում դիտարկում են նաև նորաթուխ պատգամավոր Վանիկ  Օհանյանի թեկնածությունը, որն օրեր առաջ է ստանձնել պատգամավորական մանդատը՝ Արեն Մկրտչյանի փոխարեն։ Նա մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է։



Leave a Comment