Գրանցվել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

«Լոնդոն Սիթին» կատարել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը, գրում է L’Equipe-ը:

Անգլիական ակումբը 1.65 միլիոն եվրո է վճարել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Գրեյս Գեյորոյի համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր Օլիվիա Սմիթին, ով ամիսներ առաջ 1 միլիոն ֆունտով «Լիվերպուլից» տեղափոխվեց «Արսենալ»:

28-ամյա Գեյորոն Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 103 խաղ, խփել 22 գոլ, նա նաև մասնակցել է 2 Մունդիալի, 2 Եվրոպայի առաջության և 2024 թվականի Օլիմպիական խաղերին:

Leave a Comment