Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում․ կան ձերբակալվածներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին ձերբակալությունների լուրը:
«Հաստատում ենք, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
361 դիտում