Հայաստանի բնակչության աճի տեմպը ամենաբարձրն է տարածաշրջանում


Հասարակություն


2024 թվականին Հայաստանի բնակչության աճի տեմպը կազմել է 2,3%,- հայտնել է Համաշխարհային բանկը: Բանկի տվյալներով՝ սա տարածաշրջանի երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմել է 0,48%, Իրանում՝ 1%, իսկ Թուրքիայում՝ 0,23%։ Ռուսաստանում և Վրաստանում էլ համապատասխանաբար 0,2% և 1,13% անկում է գրանցվել:

 

2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին ծնվածների ու մահացածների թվի հարաբերակցությունը 116․6 տոկոս է, սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 7 տոկոսով։ Ճիշտ է, ծնվածների թիվն ավելին է մահացածների թվից, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ վիճակագրական կոմիտեի՝ 6 տոկոսով նվազել է։

 

Ի դեպ՝ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը հատել է 3 միլիոնի շեմը՝ հասնելով 3 մլն 76 հազար հոգու։


Leave a Comment