ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 382.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.38 դրամ (աճել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.64 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-447 դրամով, վաճառվում է 450–456 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.63 դրամով, վաճառվում է 4.69-4.82 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:
Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 450–451 դրամով:
Ռուբլին գնվում է 4.57 դրամով, վաճառվում է 4.65 դրամով: