Փաշինյանի մոտ երկաթի մուրճ չէ, դա ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի համար. Նարեկ Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20250930/pashinjani-mvot-erkati-murtsh-che-da-dzernashghtaner-en-haj-zhvoghvovrdi-hamar-narek-karapetjan-94103845.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92936911_67:0:1134:800_1920x0_80_0_0_0723d2c14aef9d53955f565cee3bc990.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան, նիկոլ փաշինյան, հանցագործություն

նարեկ կարապետյան, նիկոլ փաշինյան, հանցագործություն

Բաժանորդագրվել

Նարեկ Կարապետյանի խոսքով` 2018 թվականի հետ համեմատած ծանր հանցագործությունների թիվը 10 անգամ աճել է։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, քանի որ հայ ազգը չունի բնական մղում դեպի հանցագործությունները։ Նման տեսակետ է հայտնել «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Միևնույն ժամանակ նկատել է, որ 2018 թվականի հետ համեմատած` ծանր հանցագործությունների թիվը աճել է 10 անգամ։ Ըստ նրա` նման պատկերի պատճառն այն է, որ ուժային կառույցների պոտենցիալն այլ տեղ է ուղղորդվում։

«Քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների և մարդկանց դեմ է ուղղորդվում։ Մինչև 2018 թ․-ը 7 տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100 000 հանցագործություն։ 2018 թ․ից մինչև այսօր Հայաստանում 220 000 հանցագործություն տեղի ունեցել»,– ասել է նա։

Նա գիտի, որ ընդդիմախոսները կարող են հակադարձել` ասելով, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է, սակայն ընդգծեց, որ տարվա կտրվածքով, օրինակ՝ 2024 թ․-ին, քրեական վարույթների ընդամենը 1 %ն է հակակոռուպցիոն գործերին վերաբերում։

«Այսինքն՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Եթե դու, օրինակ` ապրում ես Վայքում, Վայքում դու ակտիվ գործարար ես, բայց ունես ընդդիմադիր հայացքներ, մեկ էլ մի օր հայտնվում է մի ՔՊ–ական, որը 100 %-ով դիմելու է դատախազին և ասի, որ քո տարածքի այն 4 մ-ն, որ դու ունեցել ես, ինչ–որ պրոբլեմ ունի և դրա վրա բացվի քրեական վարույթ։ Այսպիսի ձևաչափ ամբողջ Հայաստանում 100-ավոր է, քրեական գործերը 100-ավոր են։ Հիմնական նպատակն ընդդիմախոսներին լռեցնելն է։ Բազում են դեպքերն այս վերջին ժամանակաշրջանում, երբ մենք տեսնում ենք, թե ինչքան վենդետաներ կան, ինչքան սպանություններ կան մեր երկրում, և հիմնական պատճառն ուժային կառույցների այդ գործերով չզբաղվելն է։ Նրանք զբաղվում են, օրինակ` Էջմիածնի ընտրություններով»,– մանրամասնեց Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը նաև անդրադարձել է ձերբակալություններին` նկատելով, որ վերջին 7 տարում ձերբակալվածների թիվը ՀՀ–ում 7 անգամ աճել է։

«Տարեկան 7000 մարդու ձերբակալում են Հայաստանում, իսկ 2018 թ․-ին ընդամենը 900 հոգի էր ձերբակալվել։ Մեզ ցույց են տալիս երկաթի մանդատ, անգամ աշխատանքային ժամին աշխատանքային նկար են գցում` երկաթի մուրճը նկարի մեջ։ Դա երկաթի մուրճ չի, դա ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի համար, եթե մենք ևս 5 տարի այս մարդուն պահենք, ինձ թվում է` տասնյակ 1000-ավոր նոր մեր հայրենակիցներ իրենց ձեռքերին ունենալու են ձեռնաշղթաները»,– նշել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը վստահեցրել է` ազատությունը և օրինականություն ապահովելու համար ուժային կառույցները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ։

Leave a Comment