Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի պատվիրակները



ՍՊՈՐՏ


Նյու Դելիում ընթացող պարաաթլետիկայի աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրվա մրցապայքարում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի պատվիրակներ սայլակավազորդները՝ Արման Սարգսյանը և Սմբատ Կարապետյանը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն:

 

«Սմբատն ու Արմանը հանդես են գալիս T54 մարզական դասակարգման խմբում։ Սայլակավազքի 400մ մրցավազքում գրանցեցին համապատասախանաբար 56.73 և 1.03.57 վայրկյան արդյունք։ Այս արդյունքները մեր մարզիկների անձնական լավագույն արդյունքներն են։ 

 

Մեր մարզիկները համապատասխանաբար 18-րդ և 19-րդն էին իրենց խմբում»,- ասված է հաղորդագրության մեջ։



Leave a Comment