ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության այցի ամփոփիչ հանդիպումը ԿԲ-ում

ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության այցի ամփոփիչ հանդիպումը ԿԲ-ում

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի ամփոփիչ հանդիպումը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ օրերին անցկացված քննարկումների արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացումների հիմնական ուղղություններին, դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության ընթացիկ առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների ազդեցությանը։

Կողմերը վերահաստատել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, ինչպես նաև քննարկել են ԱՄՀ հետ նոր ծրագրի հնարավոր ուղղությունները:

Leave a Comment