«Ի դեպ». Երկրի կեսը հանձնել կարողացել է, անհետ կորածների հարցը լուծել՝ ոչ

Ի դեպ, մի քանի օր է՝ Պաշտպանության նախարարության դիմաց ակցիա էին իրականացնում անհետ կորած զինծառայողների հարազատները՝ պահանջելով հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։

Սկզբում նրանց չընդունեցին՝ ասելով, որ շաբաթ օրը չեն աշխատում․ 24-ժամյա ռեժիմով անվտանգության պատասխանատու թիվ 1 գերատեսչությունում շաբաթ օրը չեն ընդունում երկրի պաշտպանության ժամանակ անհետ կորածների հարազատներին։ Հետո ծնողներին ասացին, որ նրանց կընդունի ոչ թե ԳՇ պետը, այլ փոխնախարար Արման Սարգսյանը։ Ծնողները, սակայն, դեմ էին հիշյալ փոխնախարարի հետ հանդիպմանը՝ նշելով, որ հասցեատերը չէ։

Արդյունքում կրքերը լարվեցին, տեղի ունեցավ քաշքշուկ ծնողների և իրավապահների միջև, ժամանեց շտապօգնություն։

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, պարզվեց, որ ԳՇ պետն ընդունել է ծնողներին, բայց միայն բախումներից հետո՝ երեկոյան 20։30-ին։ Դրանից հետո էլ Պն-ն որոշեց մունաթ գալ լրատվամիջոցների վրա, իբրև թե կեղծ տեղեկություններ են հրապարկում, թե Էդվարդ Ասրյանը չի ընդունել անհետ կորածների հարազատներին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment