ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները իր ողջ զենքը տվել է Ուկրաինային՝ իրեն ոչինչ չթողնելով։
«Մեկ տարի առաջ մենք մեռած երկիր էինք։ Երկիրը դեպի դժոխք էր գնում։ Մենք մեռած էինք ամեն ինչով՝ ներգաղթից մինչև զինվորականություն։ Մենք զենք չունեինք։
Մենք ամեն ինչ տվեցինք Ուկրաինային։ Մենք ոչինչ չունեինք», – ասել է նա՝ ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Քուանտիկո քաղաքի ծովային հետևակի բազայում։