Հնդկաստանը և Ռուսաստանը կանցկացնեն «Ինդրա 2025» համատեղ զորավարժություններ

Հնդկաստանը և Ռուսաստանը հոկտեմբերի 1-15-ը կանցկացնեն համատեղ ցամաքային զորքերի զորավարժություններ՝ «Ինդրա 2025»-ը։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Նյու Դելիում Ռուսաստանի դեսպանատնից։

Զորավարժությունները տեղի կունենան Հնդկաստանի արևմտյան Ռաջաստան նահանգի անապատային պայմաններում՝ Բիկաներ քաղաքի մոտ։ Զորավարժություններին կմասնակցի մոտ 250 ռուս զինծառայող։

«Համատեղ զորավարժությունները հաստատում են Մոսկվայի և Նյու Դելիի միջև հատուկ, արտոնյալ ռազմավարական գործընկերության բնույթը», – նշել են դիվանագիտական ​​​​առաքելությունում։

Leave a Comment