Հետաքննություն չի իրականացվում հանցավոր անփութության ու ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

Մատենադարանի տարածքում վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները խորհուրդ եմ տալիս սկսել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նախնական տեսքի բերելուց հետո:

Այո, տեսանելի է, որ վերանորոգման աշխատանքներ իրականցնելու կարիք կա և դա չի վիճարկվում կամ քննարկվում:

Այո, Մատենադարանի տնօրինությունը պատշաճ կերպով տեղեկացնում է աշխատանքների իրականացման անհրաժեշտության ու ժամկետների մասին:

Այնուամենայնիվ ԿԳՄՍ-ն պարտադիր կերպով հենց այս տարվա ընթացքում պետք է վերականգնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ավերված ու ոչնչացված մույթերը:

Առ ի հիշեցում, հանրապետական նշանակության հուշարձանին հասցված անվերականգնելի վնասի հիմքով տակավին չկա հարուցված քրեական գործ, հետաքննություն չի իրականացվում հանցավոր անփութության ու ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի կապակցությամբ:

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

Leave a Comment