Հասկանում եք, թե ինչ են պատրաստվում Հայաստանի հետ անել «թավշյա» իշխանությունները. Արման Աբովյան

Այսինքն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիայի շրջանակներում առաջ քաշվող հավակնությունները՝ վտանգավոր չեն խաղաղ երկխոսության համար?

Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան՝ վտանգավոր չէ խաղաղ երկխոսության համար?

Այսինքն՝ Արցախի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ու տեղահանությունը՝ վտանգավոր չեն խաղաղ երկխոսության համար?

Այսինքն՝ Ադրբեջանի զինված ուժերի անընդհատ զինումը՝ վտանգավոր չէ խաղաղ երկխոսության համար?

Այսինքն՝ Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջելը՝ վտանգավոր չէ խաղաղ երկխոսության համար?

Իսկ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը կամ իրենց հայերի Արցախ վերադարնալու հարցը՝ վտանգավոր է խաղաղ երկխոսության համար?

Ես չեմ հասկանում, սրանք իրո՞ք մեզ ապուշի տեղ են դրել ։

Դուք հասկանում եք, թե ինչ են պատրաստվում Հայաստանի հետ անել «թավշյա» իշխանությունները?

Դեռ չեք հասկանում…?

Արման Աբովյան, քաղաքական մեկնաբան

Leave a Comment