Հոկտեմբերի 1-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 22-24 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18, նախալեռնային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-24, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 23-25 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 23-25 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-12, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 13 աստիճան տաքություն։
