ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվել է շաթդաուն՝ ֆեդերալ կառավարությունը կասեցրել է իր գործունեությունը այն բանից հետո, երբ Կոնգրեսը չի կարողացավ ընդունել նոր ֆինանսական տարվա բյուջեն, հաղորդում է CNN-ը:
Այս ընթացքում պետական հաստատություններին արգելված է ծախսել միջոցներ, պետական աշխատակիցների մեծ մասին ուղարկում են վճարովի արձակուրդների, իսկ այն անձինք, որոնց գործունեությունը համարվում է կենսական նշանակության (բժիշկներ, սահմանապահներ, զինվորականներ, տրանսպորտի աշխատողներ և այլք), կաշխատեն առանց աշխատավարձի։
Ժամանակակից պատմության ընթացքում շաթդաուններ տեղի են ունեցել 21 անգամ, երբևէ ամենաերկարատևը համընկել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության հետ և տևել է 35 օր՝ 2018 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թ. հունվարի 25-ը։
