ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Կիպրոսի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է երկրի կառավարությանը և եղբայրական ժողովրդին։
Այս մասին նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։«Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ամուր բարեկամությունն ու գործընկերությունը, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և սերտ համագործակցության վրա»,-նշել է Կիպրոսում Հայաստանի դեսպանությունը՝ ակնկալելով շարունակաբար խորացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։