Չհաստատված բյուջեի պատճառով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ծառայությունները կսահմանափակվեն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ բյուջեի չհաստատման պատճառով արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները կշարունակվեն, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ «‎Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանատան Facebook-ի էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։ Էջում թարմացումներ կլինեն միայն գործունեության լիարժեք վերականգնման դեպքում։ Ավելի մանրամասն տեղեկություններ՝ ԱՄՆ դաշնային ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին, կարող եք գտնել travel.state.gov կայքում։

Leave a Comment