Վանաձորում մեքենաների բախման հետևանքով կան տուժածներ — MediaNews









Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 22։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտո­մեքենաները։

«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment