Հռոմի պապը քննադատել է ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը

Հռոմի պապ Լևոն 14-րդը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ ներգաղթի քաղաքականությունը՝ հարցադրում անելով, թե արդյոք դա համապատասխանում է կաթոլիկ եկեղեցու «կյանքի սրբության» ուսմունքին։

«Նա, որ ասում է, որ ես դեմ եմ աբորտներին, բայց համաձայն եմ ԱՄՆ- ում ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ, ես չգիտեմ՝ դա կարելի է արդյոք համարել «կյանքի պաշտպանություն», – ասել է նա լրագրողներին:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ընտրվել է իր բազմաթիվ խոստումների հիման վրա, այդ թվում՝ ապօրինի հանցագործներին արտաքսելու մասին:

Leave a Comment