
Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 1-ին ժամը 10։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 15:00»,- ասվում է հաղորդագրությունում։