Երևանի քաղաքապետարանը քանդում է Գնունու շուկայի տաղավարները – Նորություններ 01.10.2025

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ապամոնտաժել Գնունու շինանյութի շուկայի տաղավարները։

Լրագրողների հետ զրույցում շուկայի տաղավարների աշխատակիցները ասել են, որ կրպակները, որոնցում իրենք գործունեություն են իրականացրել, տարիներ շարունակ տրված են եղել վարձակալությամբ։

Նրանք նաև նշել են, որ իրենց կարճ ժամանակ է տրվել կրպակներում եղած ապրանքները տեղափոխելու համար։

 

Leave a Comment