🎥 Կայացավ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարը — Armsport.am

Երևանում Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ համատեղ կայացավ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարը, որին մասնակցեց շուրջ 100 խաղացող։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Վանաձորում անցկացվող մրցաշարին մասնակցեցին նաև հատուկ հյուրեր․ կազմակերպիչների հրավերով այստեղ էին Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչները։ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանը և Դմիտրի Լասկովը հետևեցին մրցաշարին։

Մանկապատանեկան պայքարում հաջողությունն Արմավիրինն էր․ Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը եզրափակիչում 5-2 հաշվով հաղթեց Արագածոտնին՝ Արագածավան գյուղի դպրոցի թիմին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարի ավարտին հատուկ պարգևներ հանձնեց․ Գագիկ Յազիչյանը դարձավ լավագույն ռմբարկու, Սուրեն Սիրեկանյանը՝ լավագույն խաղացող, իսկ ֆեյր-փլեյի դափնին արժանացավ Սարգիս Կարապետյանը։

Leave a Comment