Քասախ բնակավայրում գազանջատում է – 24News

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»:

«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ ժամը 15:00-ը»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Comment