Ապամոնտաժվում են Երևանի Գնունու շուկայի տաղավարները

Քաղաքապետարանն ապամոնտաժում է Երևանի Գնունու շուկայի առաջին հատվածում տեղադրված տաղավարները։

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ կրպակներն ապօրինի են տեղադրվել այստեղ։

Քաղաքապետարանի աշխատակիցները պնդեցին, որ կրպակներում ոչ մի ապրանք չի եղել, չնայած քաղաքացիների պնդումներին, թե չեն հասցրել ամբողջը տեղափոխել:

Ավելի հետին հատվածում տեղադրված կրպակների ճակատագրի մասին դեռ տեղեկություն չկա:

Քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանն էլ հավելեց, որ տնտեսվարողների հետ 3-4 ամիս բանակցություններ են վարել, նրանք խնդրել են մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տրամադրել տարածքն ազատելու համար:

Նրա խոսքով՝ Երևանի մյուս շուկաների մասին ևս քննարկումներ կան, սակայն կոնկրետ որոշումներ այս պահին չեն ընդունվել:

Leave a Comment