ԱՄՆ դեսպանությունը նվազագույնի է հասցնում իր գործունեությունը, քանի դեռ ԱՄՆ բյուջեն չի հաստատվել

ԱՄՆ դեսպանությունը նվազագույնի է հասցնում իր գործունեությունը, քանի դեռ ԱՄՆ բյուջեն չի հաստատվել

1 հոկտեմբերի 2025 – 11:12 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով ԱՄՆ բյուջեի չհաստատման պատճառով սահմանափակումներ կլինեն։

«ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Facebook-ի մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։

Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։

Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարելի է գտնել կայքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment