Նիկո՛լ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ » է, այլ՝ «կզած». Շարմազանով


Նիկոլ,լսեցի երեսփոխանիդ բերանով քո պատասխանը ԱԺ լսումներին։

 

Քաղաքական խոսք ՝ զրո,փաստեր՝ զրո,վիրավորանք՝ լիքը։

 

Չլրջացաք էլի,վարչապետ էլ դարձար,քո խոսքը նույնն է մնացել։

 

Դրսում՝ լաց ու աղերսանք,ներսում՝ հոխորտանք։

 

Հոխորտացո՞ղ եք,գնացեք Ալիեւի դեմ հոխորտացեք ,որ էլ «բիզիմդիր»,էլ՝ «նոլդու» ,էլ՝ կապիտուլյացիա,էլ՝ միջանցք ու էլ ինչ ասես ,որ չի ասում։

 

ՄԱԿ-ի ամբիոնից սաղ աշխարհի դեմը Ալիեւից «կապիտուլյացիա» ու «միջանցք» չասել ես մուրում,եկել եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունից եք խոսում։

 

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց թուրքական պահանջները ու պասլատ արեց ադրբեջանական նարատիվները,իսկ դու «կզել» ես ադրբեջանական պահանջների առաջ։

 

Leave a Comment